Առողջապահության լրատու 16-17.2012
Նախարարը Լոռու մարզում
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում։ Կենտրոնի մեկ մասնաշենքը 2012-ի մայիսին վերաբացվել է «Սոցներդրումների հիմնադրամի» կողմից հիմնանորոգվելուց և ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած սարքավորումներով հագեցվելուց հետո։ Արդիականացված պոլիկլինիկայում, վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքները համալրված են մասնագետներով:
Բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է նորոգել հիվանդանոցի հարևան մասնաշենքը նույնպես։ Արդեն մի քանի ամիս է, ինչ այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շինարարները նախարարին խոստացան, որ եկող տավա ապրիլ-մայիսին աշխատանքները կավարտեն։ Այդտեղ նորագույն պայմաններ կապահովվեն մանկաբարձագինեկոլոգիական, գործիքային հետազոտման, շտապբուժօգնության ծառայությունների համար։
Դերենիկ Դումանյանը հանդիպեց կոլեկտիվի անդամների հետ։ Ինչպես նրանց, այնպես էլ Վանաձորում մարզի բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նա ներկայացրեց, որ առողջապահության համակարգի նկատմամբ ՀՀ նախագահի և վարչապետի ուշադրության արդյունքում նախարարությունը լուրջ բարեփոխումներ է սկսել` առաջնորդվելով երկու շաբաթ առաջ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով։
«Կառավարման, ֆինանսավորման և կառուցվածքային շատ հարցեր արդեն սկսել ենք բարեփոխել։ Իմ պաշտոնավարման հենց սկզբից ասել եմ, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումն իմ առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Իսկ միայն բժշկական նորագույն կենտրոններ կառուցելով խնդիրը չենք կարող լուծել։ Պիտի կարողանանք մարզային այդ հիվանդանոցներում ծառայություններ զարգացնել, որ հիվանդները չգնան Երևանում բուժվելու»,-ասաց նախարարը` ներկայացնելով արդեն իսկ կատարված քայլերը։
Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի բյուջեյով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի համամասնությունը կլինի 60-40%` հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մարզերում 10 տոկոսով կավելանա նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը։ Նախարարի ս/թ օգոստոսի 1-ի հրամանով արդեն իսկ 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ ծննդի համար հատկացող գումարը։ Ի դեպ, հանձնարարվել է ավելացված այդ գումարն ուղղել աշխատավարձի ֆոնդին։
Լոռու մարզի բուժաշխատողների կողմից գոհունակությամբ ընդունվեցին նախարարի ներկայացրած մի շարք նորություններ ևս։ Եկող տարվանից մարզային կտրվածքով կտեղայնացվեն ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը։ Զուգահեռաբար ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։ Պակաս կարևոր չէ, որ 2013-ին պետպատվերի տեղադրման բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրում բացի բժշկական ծառայության որակի ապահովումից կամրագրվեն նաև տվյալ հիվանդանոցի բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերը։
Աշխատանքների հստակ կազմակերմանը մեծապես կնպաստին նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Դերենիկ Դումանյանը նաև վստահեցրեց, որ նախարարությունը մարզերի բուժհիմնարկներին կօգնի գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում։
«Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնելու, որ ձեզ համար աշխատանքային լավ պայմաններ և հնարավորինս բարձր վարձատրություն ապահովենք։ Որպես նախարար ես պարտավոր եմ այնպիսի մեխանիզմներ ապահովել, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարվեն։ Ոչ թե փոշիանան չհիմնավորված մեծ տարածքների պահպանման և բարձր գներով դեղերի ձեռքբերման վրա, այլ առաջին հերթին ուղղվեն որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանը։ Դուք էլ ձեր հերթին պիտի ջանաք ժողովրդի առողջական խնդիրները հոգալ։ Երկրի ղեկավարն իրավացիորեն նշեց, որ բնակչության մեկ երրորդը դժգոհ է առողջապահության համակարգից։ Փորձենք հասկանալ, թե որտե՞ղ է մեր բացթողումը։ Ինչպե՞ս անենք, որ բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը վերականգնենք։ Մենք պիտի հասնենք նրան, որ բժշկին չհետաքրքրի հիվանդը վճարելու է, թե պետական պատվերով է ստանալու իր բուժումը։ Բժիշկը պիտի կենտրոնանա իր գործն ամենաբարձր մակարդակով կատարելու վրա` վստահ, որ համապատասխանաբար վճարվելու է։ Մենք այդ մեխանիզմներն ենք ուզում մշակել և ձեզ ներկայացնել։ Խնդրի լուծման նպատակով նախատեսում ենք առաջիկայում հավաստագրեր տրամադրել նաև սոցիալապես անապահով խմբերին։ Սակայն ակնկալվող արդյունք կարող ենք ապահովել, եթե մեզ հաջողվի մատուցվող ծառայությունների համար փոխհատուցվող գումարները համապատասխանեցնել իրական գներին։ Իսկ դա բավական լուրջ ներդրում է պահանջում։ Ուզում եմ ձեզ նաև տեղեկացնել, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014-ից ներդնել։ Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն արդեն սկսել է աշխատել»,-ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ 2013-ին Վանաձուրում կսկսվի 190 մահճակալով ամենաարդիական սարքավորումներով նոր կենտրոնի շինարարությունը։ Բարձրակարգ բուժօգնություն ապահովելու, նորագույն սարքավորումներով աշխատելու համար մարզի մասնագետները հընթացս կվերապատրաստվեն։
Դերենիկ Դումանյանը պատասխանեց մարզի բուժաշխատողներին մտահոգող բոլոր հարցերին, մի շարք խնդիրների լուծման նպատակով տեղում հանձնարարականներ տվեց իրեն ուղեկցող պաշտոնյաներին։
Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, որը կառուցվել է Նորվեգիայի Կարմիր խաչի կողմից 1988 թվականի երկրաշարժից հետո և մինչև օրս կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։ Տեղում քննարկվեցին առաջիկա վերանորոգման հարցերը, որի համար մարզպետարանը 50 մլն դրամ է հատկացնում։
Կարդացեք նաև
Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...
ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...
Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում մրցանակակիրները երկուսն են...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...
Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...
Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...
Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...
Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն